8724 դիտում
10:36 25-02-2014
«Գոլդ» համարանիշներով շղթայական ավտովթար Երևանում. մի քանի երիտասարդներ փորձում էին հանել BMW-ի համարանիշները
Այսօր՝ փետրվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից դեպի Կորյունի փողոց ընկած ճանապարհահատվածում բախվել են 21-ամյա Աշոտ Մինասյանի վարած BMW մակնիշի 01 NN 110 համարանիշի, 31-ամյա Գևորգ Սարգսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 45 RT 045 համարանիշի և 54-ամյա Մարտիկ Բազիկյանի վարած Վազ 2106 մակնիշի 65 SL 042 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Վթարի վայրում մի քանի երիտասարդներ փորձում էին BMW-ի վրայից հանել համարանիշները, սակայն տեսնելով ճանապարհային ոստիկաններին՝ խոնարհ հարսի նման հետ կանգնեցին իրենց մտադրությունից:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11630 դիտում
23:37 13-04-2014
Մաշտոցի պողոտայում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվել է «գոլդ» համարանիշներով BMW X6-ին