211652_close_icon
views-count7033 դիտում article-date 12:24 25-02-2014

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային նշանակումներ է արել ոստիկանության Շիրակի մարզում

Այսօր՝ փետրվարի 25-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է տեղափոխվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հարություն Ադամյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Գևորգ Թադևոսյանը ազատվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արամ Ղարիբյանը նշանակվել է ոստիկանության Կումայրիի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության պահպանության միավորման Գյումրիի բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր