211652_close_icon
views-count1120 դիտում article-date 13:38 25-02-2014

Դեսպան Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի հետ

Փետրվարի 24-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում ունեցավ Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ջըբրան Բասսիլի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Բասսիլին ներկայացրեց մանրամասներ՝ Լիբանանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ: Փոխանցելով զրուցակցին ՀՀ ԱԳ նախարարի ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև առկա սերտ և փոխշահավետ համագործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներով կշարունակի զարգանալ և խորանալ փոխվստահության հիմունքների վրա: Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան երկկողմ հարաբերությունների օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր