211652_close_icon
views-count1237 դիտում article-date 21:14 07-11-2014

Լիբանանում ՀՀ դեսպան Ա. Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարի հետ

Նոյեմբերի 7-ին Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարար Ջըբրան Բասիլն ընդունեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանին: Բարձր գնահատելով երկու երկրների ներկա բարեկամական հարաբերությունների մակարդակը` կողմերը շեշտեցին մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման և ամրապնդման անհրաժեշտությունը: Ընդգծվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցության կարևորությունը: Քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվեց լիբանանահայ համայնքի կառուցողական դերը Լիբանանի զարգացման և հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների խորացման ու ընդլայնման գործում:

Նմանատիպ նյութեր