211652_close_icon
views-count2919 դիտում article-date 16:17 25-02-2014

«Եզդի ճակոյի» քրոջ որդին դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի

«Եզդի Ճակոյի» քրոջ որդուն՝ «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանին, դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը դատարանը բավարարել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Իսկ փաստաբան Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ դրա արդյունքում դատը 1 ամսով հետաձգվել է: «Դատավորը արդեն որոշումը կայացրել է. կուղարկի փորձագետներին, նրանց նյութեր պետք է տրամադրվեն: 1 ամսից ավելի կտեւի, մինչեւ կորոշվի՝ նրան հոգեբուժարան կտեղափոխե՞ն, թե՞ ոչ»,- ավելացրեց փաստաբանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քյարամ Ամոյանը խելագարվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Բժշկից թուղթ էր եկել, որ նա ի վիճակի չէ դատին մասնակցել: Տղայիս ասածները ադեկվատ չեն: Անգամ ինձ հաճախ չի ճանաչում եւ չգիտեմ, թե ինչերից է խոսում: Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը:

Նմանատիպ նյութեր