1798 դիտում
00:31 26-02-2014
Մխիթարյանը մեկնաբանել է «Զենիթ»-ի նկատմամբ տարած հաղթանակը
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Զենիթ»-ի նկատմամաբ տարած հաղթանակից հետո նշել է, որ ռուսական ակումբը թույլ հանդես չէր գալիս: Հիշեցնենք, որ սանկտպետերբուրգյան ակումբը սեփական հարկի տակ մրցակցին զիջեց 2:4 հաշվով, իսկ Մխիթարյանը խփեց իր թիմի առաջին գոլը:
« «Զենիթ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո միայն հաճելի զգացողություններ են: Բավականին բարդ հանդիպում ստացվեց: Մեզ հաջողվեց երկու կարևոր գոլ խփել, և կարծում եմ դա մեզ շատ օգնեց: Մենք գիտեինք, թե ինչպես պետք է գործել ամբողջ հանդիպման ընթացքում: Տանտերերին երկու անգամ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Դրա համար ես չէի ասի, որ խաղի մեկնարկում խփած երկու գոլերը վճռորոշ էին: «Զենիթ»-ը թույլ հանդես չեկավ, պարզապես մենք ուժեղ խաղ անցկացրեցինք: Այժմ մեզ Դորտմունդում սպասվում է բարդ հանդիպում: Մեզանից ոչ-ոք չի մտածում, որ ամեն ինչ որոշված է: Ամեն ինչ հնարավոր է»,-նշել է Մխիթարյանը:
Նմանատիպ նյութեր
1274 դիտում
16:20 30-07-2014
Տոտտին կարևորել է «Ռեալ»-ի նկատմամբ տարած հաղթանակը
1425 դիտում
19:46 12-10-2014
Արգենտինայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը վստահություն կտա մեզ. Դունգա
Այս բաժնից
2320 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2983 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2494 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում