1986 դիտում
19:15 26-11-2018
Մենք 3 խոշոր հաղթանակ ենք ունեցել. անկախությունը, ամենակարևորը՝ Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, ինչպես նաև ժողովրդի տարած քաղաքացիական հաղթանակը. Ն. Փաշինյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/26/Pashinyan/2855183]Tert.am[/url]-ը գրում է. Ամբողջ աշխարհը գիտի, որ այն հեղափոխությունը, որ ի վերջո հաղթական ավարտ ունեցավ Երևանում, սկսել է Գյումրիում 2018 թվականի մարտի 31-ին: Այս մասին Գյումրիում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք Գյումրիից սկսեցինք, քանի որ գիտեինք՝ այն գործը, որ Գյումրիից է սկսվում, «խերով» է, «դուխով» է, աջ է գնալու, և ես բոլորին՝ նաև ներդրողներին, խորհուրդ եմ տալիս ներդրումները սկսել Գյումրիից, քանի որ «խերով» է լինելու»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ հեղափոխությունից հետո Գյումրիում չի եղել: «Գիտեմ, որ մի քիչ էլ նեղացած եք, որ հեղափոխությունից հետո Գյումրի չեմ եկել, մեղավոր եմ, պատժե՛ք, բայց էս հեղափոխությունը քանի կա, ես մտքով այս հրապարակում եմ, քանի որ առաջին «դուխը», առաջին սերը, առաջին ուժը դուք եք տվել և դարձել եք այդ հեղափոխության անկյունաքարը»,- ասաց նա և նշեց, որ եկել և վստահության քվե են ուզում` տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/26/Pashinyan/2855183]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2772 դիտում
10:29 16-09-2016
Տոնելու ենք մեր երկրի անկախությունը, ու շարունակելու ենք ստորադասել մեր անկախությունը. «Ազգ»
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված