211652_close_icon
views-count1687 դիտում article-date 09:37 26-02-2014

Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի միջև սկսված «նամակագրության» առաջին պտուղները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Մայդանում տեղի ունեցող զարգացումներն իրենց անդրադարձն են ունեցել նաև ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Պատրուշևի միջև սկսված «նամակագրության» վրա։ Ռուսաստան մուտքի արտոնագրի մասին խնդիրներին անդրադառնալու նախնական պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել նրանց միջև Սեուլում՝ համատեղ հանգստի օրերին, արագ ռեժիմով լուծվելու անհրաժեշտության առջև է «կանգնել»։ Պատասխանելով Արթուր Բաղդասարյանի նամակին, ՌԴ-ն առաջարկել է ստեղծել համապատասխան հանձնախմբեր՝ խնդրին լուծում տալու համար։ Ընդ որում, առաջին փոփոխությունն արդեն իսկ առկա է՝ տվյալ երկրում ժամանակավորապես 180 օր գտնվելու փոխարեն հիմք է ընդունվել 150 օրը, ինչն էլ իր հերթին փաստացի նշանակում է, որ դադարեցվում է Ռուսաստանի՝ միգրանտների վերաբերյալ 2014թ. հունվարի 1-ից գործող նոր կարգը։ Հարցը համատեղ «նայելուց» հետո ընթացքում կլինեն էլ ավելի արմատական փոփոխություններ, որին սպասում են մոտ 200 հազար հայեր, որոնք այս պահին «ռիսկային» խմբերում են՝ որպես արտաքսվածներ ու «արգելափակվածներ»։ «Նամակագիրները» փորձելու են հասնել հնարավոր բոլոր ռիսկերի վերացմանը՝ տեղեկացնում են մեր աղբյուրները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր