1615 դիտում
10:10 26-02-2014
ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանն երջանիկ «անտեղյակության» մեջ է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վերջերս նշանակվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին, երեկ չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական ուժերի կողմից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհրաժեշտությունը:
«Հարցերն ուղղեք տիկին Զոհրաբյանին, խմբակցությունների մեջ տիկին Զոհրաբյանն ա գնում բանակցում, բոլոր էդ արտաքին հարաբերությունների մեջ ինքն է…»:
Իսկ իրենց չի՞ խանգարում այն հանգամանքը, որ իրենց կուսակիցը՝ «Շերիֆ» մականունով Գրիգոր Գրիգորյանը, ժամանակին մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից է եղել: «Գրիգոր Գրիգորյանը մեր լավ ընկերն է, չկա տենց բան, ո՞նց կարա տենց բան լինի»:
Պարզվում է՝ Աբրահամ Մանուկյանը երջանիկ «անտեղյակության» մեջ է, թերևս նույն «անտեղյակ» հնչերանգով կհերքեր նաև այն իրողությունը, որ մարտի 1-ի օպերացիայի ժամանակ իր խնամի Ներսիկ Նազարյանն էլ Երևանի ոստիկանապետն էր»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4379 դիտում
22:36 17-06-2020
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել․ ArmLur.am
1628 դիտում
19:06 09-07-2020
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից. Վերաքննիչը բեկանեց որոշումը
1780 դիտում
10:17 15-05-2021
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները անտեղյակության մեջ են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»