1172 դիտում
14:43 26-02-2014
2014 թվականի շինբարեկարգման ծրագրով կհիմնանորոգվեն մշակութային, կրթական հաստատություններ
2013 թվականին Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև գրադարանների ջեռուցման համակարգերով ապահովման ծրագրի ամբողջացումից հետո արդեն այս տարի կմեկնարկի մարզադպրոցների ջեռուցման ապահովման ծրագիրը: 2014 թվականին ջեռուցման համակարգերով կհամալրվի մայրաքաղաքի թվով 5 մարզադպրոց: Ծրագիրը շարունակական է լինելու նաև հաջորդ տարի:
Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրով իրականացվելու են նաև երաժշտական և արվեստի դպրոցների ու գրադարանների հիմնանորոգման աշխատանքներ: Մասնավորապես, կհիմնանորոգվի երաժշտական 9 և արվեստի 3 դպրոց: Ծրագրում ընդգրկված է նաև 12 գրադարան: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում նախատեսվում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ դռների ու պատուհանների փոփոխման, տանիքի վերանորոգման, սանհանգույցների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ:
Նշենք նաև, որ մշակութային կրթօջախներ հաճախող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: Եթե 2012-ին նրանց թիվը կազմում էր 8999, ապա նախորդ տարի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների թիվը կազմել է 10037:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
23:29 24-02-2020
Կհիմնանորոգվեն կրթամշակութային և առողջապահական մի շարք հաստատություններ, կբարեկարգվեն ճանապարհներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7226 դիտում
15:50 09-10-2017
Դեսպան Արշակ Փոլադյանն այցելել է Հալեպի հայկական հոգևոր, մշակութային, կրթական հաստատություններ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24977 դիտում
19:26 10-02-2020
1894 երեխայի թույլ չի տրվել մուտք գործել կրթական հաստատություններ. Առողջապահության նախարարություն
Այս բաժնից
832 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան