1552 դիտում
09:26 27-02-2014
Կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակցի գործը կարճվել է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2013թ. օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը շուրջ 6 ամիս քննելուց հետո կարճվեց։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ոստիականության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ըստ այդմ, գործը կարճվել է փետրվարի 14-ին ՀՀ Քր.դատ.օր 35 հոդվածի 1-ին մասի 1 կետով՝ Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը։
Հիշեցնենք, որ ինքնասպան եղած Հայկը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի բարեկամն էր՝ մայրական կողմից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
30190 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
2463 դիտում
08:20 12-09-2015
Պատգամավորի որդու մասնակցությամբ մարդու առևանգման գործը կարճվել է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում