211652_close_icon
views-count30277 դիտում article-date 14:41 18-03-2015

Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամասի տներից մեկի նկուղում կախված վիճակում հայտնաբերված 48-ամյա տղամարդն ազգությամբ եզդի Շիրին Մամոյանն էր, ով օրեր առաջ Արամվիրի մարզի Այգեշատ գյուղում կախված վիճակում հայտնաբերված 12-ամյա աղջնակի հոր հորեղբոր տղան է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը: Շիրին Մամոյանը դժբախտ մարդ է եղել. մոտ 3-4 տարի առաջ դուստրն ամուսնանալուց հետո թույն է խմել եւ մահացել, մի տղան էպիլեպսիայով հիվանդ է , իսկ մյուս որդին առողջ է եւ առաջիկայում բանակ պետք է գնա: «Այդ աշակերտուհու մահից հետո կարծես վերքերը թարմացան. հիշեց իր աղջկան, անընհատ գեերզմաններ գնալ-գալ ու նման քայլի դիմեց: Սակայն դրանից առաջ խնդրել է այդ օրը իր որդուն, որ տնից գնա, որ ինքը մենակ մնա ու հաջորդ օրը նկուղում արդեն կախված են հայտնաբերել»,- ավելացրեց գյուղապետը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի Այգեգործական թաղամասի տներից մեկի նկուղում կախված վիճակում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը: Նա նշել էր, որ մահացածը ազգությամբ եզդի է եւ զբաղվում էր ոչխարաբուծությամբ: «Ավելին չեմ կարող ասել, քանի որ Այգեգործական թաղամասը մեր տարածքից հեռու է եւ այնտեղ հիմանականում Մեծամորի բնակիչներն են ապրում»,- ասել էր գյուղապետը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում ինքնասպան եղած 12-ամյա աղջնակը ֆիլմեր դիտելիս հաճախ է հորից հետաքրքրվել սպանության տեսարաններով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը: «Հայրն ասում էր, որ ֆիլմերը նայելուց միշտ հարցրել է, որ թրով գլուխները կտրում են, մահանո՞ւմ է, թե՞ ոչ, իրակա՞ն են սպանում, թե՞ ոչ, ինչպե՞ս է այդ դեպքում արյուն գալիս: Հայրն ասել է, որ տոմատի մածուկով են ստանում: Եվ երեւի ինքն էլ է փորձել փորձարկում անել»,-պատմել էր նա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում 12-ամյա աղջնակ է ինքնասպանություն գործել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը եւ ավելացրել, որ մահացածը ազգությամբ եզդի էր: Նա եւ համագյուղացիներն ասել էին, որ աղջնակն այնքան կենսուրախ էր եւ կյանքով լեցուն, որ չեն պատկերացնում, թե միտումնավոր նման քայլի կգնար: «Հավանաբար, այնքան է լսել ինքնասպանությունների մասին, որ ցանկացել է փորձարկել, թե ոնց է դա արվում ու պատահաբար աթոռը ոտքերի տակից գնացել է: Նրան հարեւանի տղան երբ այդ վիճակում հայտանաբերել է՝ դեռ ողջ է եղել: Արհեստական շնչառություն են տվել, բայց մինչեւ շտապօգնությունը եկել է՝ մահացել է: Իրենից մեծ քույր եւ եղբայր ունի: Հոր հետ խոսեցի, ասաց, որ նա այդ քայլին դիմելու պատճառ չուներ: Ավելին՝ հայրը որպես փոքր՝ ամենաշատը նրան է սիրել եւ նրա հանդեպ է ուշադիր եղել: Աղջիկը վերջին օրերին հիվանդ էլ է եղել եւ դպրոց չի գնացել: Երեւի պարապությունից նման փորձ է արել, որը նման դժբախտությամբ ավարտվեց»,- ավելացրել էր գյուղապետը:

Նմանատիպ նյութեր