3005 դիտում
12:55 27-02-2014
Ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքին հայկական կողմը դեռ պատասխան չունի
Ադրբեջանից Հայաստան անցած ադրբեջանական հինգ հոգանոց ընտանիքին, ով դիմում էր ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայությանը՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով, դեռ պատասխան չի տրվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով՝ գործը դեռ ընթացքի մեջ է: «Սահմանված ընթացակարգով գործը քննության է առնվում: Առաջիկայում որոշումը կկայացվի: Դեռեւս ուսումնասիրվում է նրանց ընտանիքի պատմությունը»,- ավելացրեց Գ. Եգանյանը:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը խոսելով ապաստան տրամադրելու ընթացակարգի մասին ասել էր. «Գործը քննության է առնվում եւ քննության ընթացքում բոլոր տեղեկությունները ցանկացած երկրի ապաստան հայցողի պարագայում դրանք խորհրդապահական են` կոնֆիդենցիալ: Ապաստան տրամադրելու դիմումի քննությունը ընդհանրապես 1 ամիս է տեւում, բայց կարող են երկարացնել նաեւ մինչև 3 ամիս»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել է, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք. «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների՝ 5 հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում: Ավելի ուշ էլ որոշ մանրամասներ հայտնի դարձավ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ 3 մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո:
Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը՝ Ջ. Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից»:
Նմանատիպ նյութեր
11918 դիտում
14:28 17-09-2014
Ամիսներ առաջ Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը ապրում է Հայաստանում և իրեն պաշտպանված զգում
26053 դիտում
15:36 18-09-2015
Բաքվում ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանի կինը իրեն երեւակայել է իբրեւ երգչուհի Շեր. arevelk.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ