211652_close_icon
views-count11921 դիտում article-date 14:28 17-09-2014

Ամիսներ առաջ Հայաստանից ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքը ապրում է Հայաստանում և իրեն պաշտպանված զգում

Ադրբեջանից Հայաստան Հանրապետության տարածք անցած ադրբեջանական հինգ հոգանոց ընտանիքին Հայաստանում կեցության իրավունք է տրվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ ադրբեջանցի ընտանիքին օրենսդրությամբ նախատեսված փախստականի կարգավիճակ են տվել: «Նրանք մեր երկրից պաշտպանություն են խնդրել, և մենք բավարարել ենք խնդրանքը՝ տրամադրելով այդ կարգավիճակը: Ինչպես նաեւ փորձում ենք կեցության հետ կապված հարցերում օժանդակել»,- մանրամասնեց Գագիկ Եգանյանը եւ ավելացրեց, որ նրանք ունեն օտարկերկրացիների համար Հայաստանի Հանրապետությունում սահմանված օրենքներն եւ իրավունքները, ինչը ենթադրում է, որ նրանց առանձնահատուկ սոցիալական բարիքներ չեն տրամադրվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել է, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք. «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների՝ 5 հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում: Ավելի ուշ էլ որոշ մանրամասներ հայտնի դարձավ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ 3 մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը՝ Ջ. Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից»:

Նմանատիպ նյութեր