211652_close_icon
views-count1296 դիտում article-date 16:26 27-02-2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում հյուրընկալել է Երևանի թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին

Փետրվարի 27-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան համար 42 ավագ դպրոցի աշակերտներին: ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը բաց դասի ընթացքում աշակերտներին ներկայացրեց ԱԺ հիմնական գործառույթները, պատմեց խորհրդարանի օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեության մասին: Այնուհետեւ պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին. դրանք վերաբերում էին ավագ դպրոցներին, դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննություններին, կուտակային կենսաթոշակային համակարգին եւ այլն: Այցի ավարտին աշակերտները ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նմանատիպ նյութեր