211652_close_icon
views-count3619 դիտում article-date 18:44 27-02-2014

Մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և դատելու ցանկություն չունենք. Հովիկ Աբրահամյան

Ազգային ժողովը դատախազական մարմին չէ, որ դատի որևէ մեկին, հատկապես առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանին: Այս մասին այսօր ԱԺ-ում արձագանքելով ՀՀՇ նախագահ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ելույթին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը: «Պարոն Մանուկյան, մենք մեր երկրի առաջին նախագահին շատ ենք հարգում և նման ցանկություն չունենք»,- արձագանքեց Հովիկ Աբրահմյանը: Նրա խոսքով, ՀՀԿ խմբակցությունը երբեք իրեն դատախազի ֆունկցիաներ չի վերապահում: Նա նաեւ առաջարկեց դատելու գործընթացքը դատավորներին եւ դատախազներին թողնել: Մինչեւ այդ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի՝ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ Արամ Մանուկյանը ասաց, որ հանձնաժողով պահանջելը անելանելիությունից է, հարցերի հետագա ապագան չտեսնելուց է։ «Գնացեք Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ է խանգարում: Մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ: Դե գնացեք, բացահայտեք, և ծնողները կգան ձեր կողքը կկանգնեն ու շնորհակալություն կհայտնեն: Հասարակությունն էլ կասի արդարադատ իշխանություն ունենք։ Այ, որ չեք անում, էդ ժամանակ մեր լեզուն երկարում է»,- առաջարկել էր Արամ Մանուկյանը: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր