211652_close_icon
views-count2931 դիտում article-date 18:37 11-06-2014

Ես մեր պատգամավորներին հարգում եմ, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել. Հովիկ Աբրահամյան

Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ մինչև իր հարցը հնչեցնելը խնդրեց, որպեսզի իր հարցին պատասխանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչից հետո, ներկայացնելով «Կոնտինենտ տեքստ» լուծարված կարի արտադրամասի շուրջ 150 աշխատակիցների նամակը, ասաց, որ արտադրամասը ոչ միայն լուծարվել է, այլև չեն վճարել նրանց ախատավարձերը և փոխանցելով արտադրամասի նախկին աշխատակիցների խնդրանքը վարչապետին՝ առաջարկեց նրան քայլեր ձեռնարկել արտադրամասի վերաբացման և աշխատավարձերի վճարման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանն անձամբ պատասխանեց Լյուդմիլա Սարգսյանի հարցին՝ նշելով. «Դուք գիտեք, որ ես պատգամավորներին շատ եմ հարգում, իսկ կին պատգամավորներին՝ մի քիչ առավել: Ես կխնդրեի նրանց գրավոր նամակը փոխանցել մեզ և խոստանում եմ, որ կփորձենք խնդրին լուծում տալ: Ինչպես գիտեք, ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Այնուհետ դիմելով դահլիճում ներկա գտնվողներին՝ վարչապետն ասաց. «Հիմնավոր ծիծաղը հարցը կլուծի, բայց անհիմն ծիծաղով հարց չենք լուծի»:

Նմանատիպ նյութեր