211652_close_icon
views-count1036 դիտում article-date 20:03 27-02-2014

Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Գիորգի Մարգվելաշվիլիի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այոցվ Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը և սերտացումը: Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր