211652_close_icon
views-count11969 դիտում article-date 23:59 25-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վրաստանի Նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր: Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական եւ գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախա­դրյալ­ներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախա­նշելու համար»,-ասել է Հայաստանի ղեկավարը։ Երկու երկրների նախագահները խոսել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների եւ հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի Նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր