211652_close_icon
views-count3073 դիտում article-date 22:14 27-02-2014

Ծեծկռտուք Վրաստանի նախկին վարչապետի դատավարության ժամանակ. կան ձերբակալվածներ. տեսանյութ. ֆոտոշարք

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին մեղավոր է ճանաչել 2011 թվականի մայիսի 26-ին խաղաղ ցույցի բողոքը ուժի գործադրմամբ ցրելու հրաման տալու մեջ: Դատավոր Խաթունա Խաչիլավայի վճռով Մերաբիշվիլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, սակայն հաշվի առնելով համաներման մասին օրենքը, Մերաբիշվիլին բանտում կանցկացնի 4 տարի և 6 ամիս: Դատական նիստի ընթացքում դատարանի դիմաց ծեծկռտուք է սկսվել Մերաբիշվիլիի կողմնակիցների և հակառակորդների միջև: Թավիսուփալի Զոնայի (Ազատ գոտի) անդամների տեղեկացմամբ, վեճի պատճառով ձերբակալվել են կազմակերպության 4 անդամներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր