211652_close_icon
views-count4573 դիտում article-date 16:42 23-12-2024

Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկի հաշվապահին Արարատի քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերեցին Երևանում. նա վրաերթի էր ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել էր, ապա դիմել էր փախուստի.ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի  գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հետ՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քրստինե Մանասերյանի գլխավորությամբ, ժամերի ընթացքում իրականացնելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են դեկտեմբերի 21-ին Արարատի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունն ու նրա վարած ավտոմեքենան:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 28-ամյա Աննա Հ.-ն, իր վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայով:  

Քրեական և համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և մահվան ելքով վրաերթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին:  

Արտաշատի ոստիկանություն է տեղափոխվել նաև ավտոմեքենան, որտեղից այնուհետև նրան ներկայացրելեն Արարատի մարզային քննչական վարչություն:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթ կատարած Աննա Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես հաշվապահ: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 21-ին մահվան ելքով վրաերթ և փախուստ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի էր ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել էր փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը: 

Ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել էին պարեկները:  

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Քրիստինե Մանասերյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:  

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը ճշտելու, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր