211652_close_icon
views-count1256 դիտում article-date 23:29 27-02-2014

ԱՄՆ-ի արդարադատության նախարարը հոսպիտալացվել է

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը առավոտյան հանդիպումների ժամանակ կորցրել է գիտակցությունը և հոսպիտալացվել է, հաղորդում է Associated Press-ը: Համապատասխան հայտարարությունն արել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Հայտարարությունից պարզ է դառնում, որ պատահարից հետո «անվտանգության նկատառումնեից ելնելով» Հոլդերը տեղափոխվել է Վաշինգտոնի Մեդստար բժշկական կենտրոն: Այս պահին, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախարարը գիտակից վիճակում է և շփվում է բժիշկների հետ:

Նմանատիպ նյութեր