211652_close_icon
views-count1457 դիտում article-date 08:44 28-02-2014

«Արմավիա»֊ն հսկայական պարտքեր ունի նաև պետության առաջ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի և իր աշխատակիցների, և պետության առաջ։ Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում։ Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարեց, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության՝ պետությանն ունեցած պարտքը և հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան։ Ինչ վերաբերում է «Արմավիա»-ի նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել՝ այդ հարցը լուծելու համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր