1321 դիտում
13:02 28-02-2014
Ադրբեջանի ողջ պետական համակարգը խրված է կոռուպցիայի մեջ. ԱՄՆ Պետդեպի զեկույց
ԱՄՆ Պետքարտուղարությունը նախօրեին հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը:
Ինչպես և միշտ, Ադրբեջանը դարձել է ԱՄՆ Պետդեպի քննադատության թիրախներից մեկը:
Զեկույցում քննադատության են ենթարկվել 2013 թվականիհոկտեմբերին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները: Պետդը, վկայակոչելով ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի գնահատականը, այդ ընտրությունները բնութագրում է որպես ԵԱՀԿ որոշ չափանիների չհամապատասխանող:
Զեկույցում հատկապես նշվում է, որ Ադրբեջանում գործում են 50-ից ավելի քաղաքակ կուսակցություններ, սակայն Իլհամ Ալիևի ղեկավարած իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը շարունակում է պահպանել իր գերիշխող դիրքը երկրի քաղաքական համակարգում:
Զեկույցում նշված է, որ շարունակվում է խոսքի ճնշումը, հանրահավաքների սահմանափակումը կամ ընդհանրապես արգելումը, իրավապաշտպաններին, քաղաքական ակտիվիստներին հետապնդելը, վախեցնելը և բանտ ուղարկելը, ինչպես նաև ընդդիմության հանրահավաքների թույլտվությունը միայն անհարմար վայրերում, ընտրություններում նախընտրական քարոզարշավներ անցկացնելու ոչ հավասար հնարավորությունների բաշխումը:
Բացի այդ, զեկույցում մատնանշվում է ադրբեջանական բանակում սպանությունների և ինքնասպանությունների՝ օր-օրի աճող դեպքերը, զինծառայողների նկատմամբ սպաների ոչ մարդկային վերաբերմունքը, դաժան պատիժները, անկարգությունները և դասալքությունը:
Նշվում է, որ միայն 2013 թվականին ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում 69 զինվոր է մահացել:
Զեկույցում խստորեն դատապարտվում է նաև այն հանգամանքը, որ չնայած ASAN հակակոռուպցիոն համակարգի ստեղծմանը, Ադրբեջանի ողջ պետական ծառայության համակարգը խրված է կոռուպցիայի մեջ:
Նմանատիպ նյութեր
1945 դիտում
15:47 24-03-2014
Վրաստանը թմրանյութերի փոխադրման տարանցիկ միջանցք է. ԱՄՆ Պետդեպի-ի զեկույց
5345 դիտում
09:22 13-11-2023
ԱՄՆ Պետդեպի և Կոնգրեսի անդամներին զեկույց է ուղարկվել Հայաստանի քաղբանտարկյալների վերաբերյալ. Tert.am
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել