Ավստրիան սառեցրել է 18 Ուկրաինայի քաղաքացու բանկային հաշիվ
Ավստրիայի ազգային բանկերում, անհայտ ժամանակով, 18 Ուկրաինայի քաղաքացիների բանկային հաշիվներ սառեցվել են։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ հաշիվների սառեցումը համաձայնեցված է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության և Վիեննայում ֆինանսների նախարարության հետ։
«Այս անվտանգության միջոցը ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչ ԵՄ֊ի համապատասխան միջոցների ուժի մեջ մտնելը»,֊ հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև չի մանրամասնել, թե խոսքն ինչպիսի միջոցների մասին է։