211652_close_icon
views-count1482 դիտում article-date 12:11 06-03-2014

ԵՄ֊ը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները, այդ թվում՝ Յանուկովիչի և նրա որդիների

Eur-Lex պաշտոնական պարբերականը հրապարակել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները սառեցնելու մասին որոշումը: Վերջիններս կասկածվում են պետական միջոցների անօրինական յուրացման և մարդու իրավունքների խախտման մեջ։ 2014 թ․ մարտի 5֊ի՝ ԵՄ Խորհրդի հրապարակած ցուցակում են հայտնվել Վիկտոր Յանուկովիչը և նրա 2 որդիները, Ուկրաինայի նախկին ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշկովը և նրա որդիները, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Անդրեյ Պորտնովը, Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարներ Ալեքսանդր Յակիմենկոն և Իգոր Կալինինը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, ուկրաինացի գործարար Սերգեյ Կուրչենկոն, «Ռեգիոներ» կուսակցության պատգամավոր Արտյոմ Պշոնկան, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրա որդին, նախկին ԱՆ Ռաիսա Բոգատիրևան։

Նմանատիպ նյութեր