211652_close_icon
views-count860 դիտում article-date 13:50 28-02-2014

Գրոհայինները փորձել են խանգարել Սիրիայից քիմիական զենքի դուրս բերմանը

Սիրիայում զինված ծայրահեղականները 2 անգամ հարձակում են գործել քիմիական զենքը Լաթաքիայի նավահանգիստ տեղափոխող ավտոշարասյան վրա։ Այս մասին ամենամսյա զեկույցում հայտնել է ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ «Սիրիայի իշխանությունները տեղեկացրել են, որ 2014 թ․ հունվարի 27֊ին ուղեկցորդների վրա զինված հարձակման 2 փորձ է գրանցվել»,֊ նշվում է զեկույցում, փոխանցում է ITAR-TASS-ը։ Նշենք, որ այս շաբաթ Սիրիայից առավել վտանգավոր թունավոր նյութերի 4֊րդ խմբաքանակն է դուրս բերերվել։ Երկրում անկայուն իրադրության պատճառով քիմիական զենքի դուրս բերման գործընթացը նախատեսված գրաֆիկից ետ է ընկել։

Նմանատիպ նյութեր