211652_close_icon
views-count1269 դիտում article-date 16:50 06-02-2014

Սիրիայից քիմիական զենքը պետք է դուրս բերվի մինչև հունիսի 30-ը. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտնել է, որ մինչև հունիսի 30-ը սիրիական քիմիական զենքը պետք է Սիրիայից դուրս բերվի: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը: «Սա հեշտ խնդիր չէ, սակայն հուսով եմ, որ մենք սիրիական կառավարության և այլ երկրների օգնությամբ այն կլուծենք: Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը խոստացել է աջակցել: Չնայած որոշ ձգձգումների` ընդհանուր առմամբ քիմիական զենքի դուրսբերման գործընթացը հարթ է ընթանում»,- ասել է Պան Գի Մունը:

Նմանատիպ նյութեր