1404 դիտում
15:15 28-02-2014
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը դիմել է իր երկրպագուներին՝ փոքրիկ Վիկային փրկելու կոչով
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը միացել է 8-ամսական Վիկային փրկելու նախաձեռնությանը՝ կոչ անելով իր երկրպագուներին հնարավորության սահմաններում օգնել երեխայի բուժմանը: «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը ներկայացնում է Հովհաննիսյանի հայտարարությունը․
«Ես գիտեմ, որ օրը պետք է սկսել դրական ու բարի հույզերով, բայց ասեք ինձ, ինչպես ապրել հանգիստ, երբ գիտես, որ ցանկության դեպքում կարող էիր օգնել ու չես արել: Ես չեմ ուզում հետո ինձ մեղադրել: Երբ նայեք տեսանյութը ու տեսնեք փոքրիկ Վիկայի աչուկները, կհասկանաք՝ ինչ նկատի ունեմ: Պետք է այսօր օգնել, որ վաղը ուշ չլինի, որ չմեղադրենք ինքներս մեզ, թե կարող էինք, բայց չօգնեցինք: Վիկային և նրա երկվորյակ եղբորը խնամում է տատիկը: Հայրը 12 ժամ աշխատում է, մայրը՝ նույնպես»,- նշված է Նազենի Հովհաննիսյանի հայտարարության մեջ:
8-ամսական Վիկա Թորոսյանի հիվանդության վերաբերյալ «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունն ահազանգել էր հունվարի 28-ին: Ինչպես հաղորդվել էր, Երևանում բնակվող Թորոսյանների բազմազավակ ընտանիքի դուստրերից մեկը տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Հիվանդությունը կարող է փոքրիկի կուրության պատճառ դառնալ: Թորոսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են՝ +37455-13-35-30, +37499-10-35-30:
Վիկայի հոր՝ Տիգրան Թորոսյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար /միջազգային փոխանցումների համար բանկային կոդերն առկա են տեսանյութում/․ 1930032396650300 /ՀՀ դրամ/, 1930032396650101 /ԱՄՆ դոլար/, 1930032396650158 /ՌԴ ռուբլի/:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1232 դիտում
16:28 31-01-2014
Փրկենք փոքրիկ Վիկային. տեսանյութ
7966 դիտում
23:50 01-05-2016
Դերասանուհի Դակոտա Ջոնսոնը զարմացրել է Մոխրագույնի 50 երանգները ֆիլմի երկրպագուներին
3382 դիտում
20:13 18-01-2014
Նազենի Հովհաննիսյանը զայրացել է
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին