211652_close_icon
views-count3382 դիտում article-date 20:13 18-01-2014

Նազենի Հովհաննիսյանը զայրացել է

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է իր անունով բացված հայատառ «Նազենի Հովհաննիսյան» կեղծ ֆեյսբուքյան էջին. «ֆեյսբուք=բամբասանք… …ահա լավագույն օրինակը, թե ինչպես են տարածում Ապատեղեկատվությունը։ Թեև իմ ստացած շնորհավորանքները մեկը մյուսից ազդեցիկ էին,սրտանց և հուզիչ, բայց՝ սխալ տեղեկության հիման վրա։ Այսօր՝ հունվարի 18-ին, իմ ծննդյան տոնը ՉԷ՜՜՜ Ես ծնվել եմ ՀՈՒԼԻՍԻ 18–ին։՜ Հ.Գ. Փաստորեն իմ անունը շահագործող ԿԵՂԾ( ՖԵՅՔ)՝ Հայատառ «Նազենի Հովհաննիսյան » ՖԲ էջը, որը ԼԿՏԻԱԲԱՐ օգտագործում է ԻՄ ԱՆՈՒՆԸ, ՆԿԱՐՆԵՐԸ, ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ( բացառությամբ ծննդյան օրվա), Այդքան համոզիչ է, որ կարողանում է ԿԵՂԾը ԻՐԱԿԱՆԻ տեղ անցկացնել՞՞՞՞՜՜ ՀԵՅ՜՜ գիտի ժամանակներ՜, երբ ԻՍԿԱԿԱՆ և ԻՐԱԿԱՆ Մարդիկ էին մեզ շրջապատում……… գտեք գոնե 3 տարբերություն»:

Նմանատիպ նյութեր