211652_close_icon
views-count1315 դիտում article-date 16:37 28-02-2014

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ՌԴ֊ից Յանուկովիչի արտահանձնում է պահանջելու

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ՌԴ֊ից պահանջելու է Յանուկովիչի արտահանձնում, ասվում է գերատեսչության կայքում։ «Յանուկովիչի Ռուսաստանի տարածքում գտնվելու պաշտոնական հաստատման դեպքում Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մտադիր է միջազգային հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի Վիկտոր Յանուկովիչի արտահանձման հարց բարձրացնել»,֊ ասվում է հաղորդագրությունում։ Նշենք, որ ուրբաթ Յանուկովիչը մտադիր է Դոնի Ռոստովի «ВертолЭкспо» սրահում մամուլի ասուլիս անցկացնել։

Նմանատիպ նյութեր