211652_close_icon
views-count1347 դիտում article-date 17:13 28-02-2014

Յանուկովիչի հանդիպմանը ուկրաինացի և վրացի լրագրողների մուտքն արգելվել է

Ուկրաինացի և վրացի լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Յանուկովիչ Դոնի Ռոստովում նախատեսված մամլո ասուլիսին։ Այս մասին հայտնում է «Газеты.Ru»֊ի թղթակիցը։ Մոտ 100 լրագրողներ հավաքվել են Դոնի Ռոստովի «ВертолЭКСПО» կենտրոնի սրահի մոտ, որտեղ պետք է անցկացվի Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը։ Շենքի մուտքի մոտ մետաղաորոնման սարք է տեղադրված։ Ոստիկանները հսկում են տարածքը։ Նրանք ներս են թողնում միայն ռուսական անձնագիր ունեցող լրագրողներին։ Մամուլի ասուլիսը տեղի է ունենալու կոնֆերանս֊դահլիճում։ Այն լուսաբանելու համար աշխատելու է 60 տեսախցիկ։ Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիկտոր Յանուկովիչը լրագրողների հետ հանդիպումը կկայանա «ВертолЭкспо» կենտրոնում։

Նմանատիպ նյութեր