211652_close_icon
views-count3441 դիտում article-date 12:03 01-03-2014

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անհետաձգելի վիրահատության է ենթարկվել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վիրահատվել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ վիրահատվել է այսօր առավոտյան եւ արդեն տեղափոխվել է տուն: Միաժամանակ չցանկացավ մանրամասնել, թե ինչ վիրահատության է ենթարկվել: «Անհետաձգելի վիրահատություն էր, բայց արդեն լավ եմ եւ ժամը 15.00-ին կմասնակցեմ ՀԱԿ-ի հանրահավաքին»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր