211652_close_icon
views-count3488 դիտում article-date 12:42 01-03-2014

Բեռնար Շալանդը զարմացրեց ինձ. Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում շվեյցարացի Բերնար Շալանդի նշանակումը: « Մեր հավաքականին փորձառու մարզիչ էր պետք, քանի որ Հայաստանը ներկայումս ուժեղ է քան երբեք: Մեր ընտրանին ունակ է մրցակցել ուժեղագույն հավաքականների հետ: Մենք բանակցություններ ենք վարել 49 մարզիչների հետ, սակայն մեր ընտրությունը կանգնեց Բեռնար Շալանդի վրա, ով ինձ զարմարցեց հայկական ֆուտբոլի վերաբերյալ իր ունեցած տեղեկություններով»,- Ռուբեն Հայրապետյանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր