211652_close_icon
views-count2053 դիտում article-date 18:34 11-04-2014

Բեռնար Շալանդը Ռուսաստանում կհետևի հայ ֆուտբոլիստների խաղին

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, նա պետք է մեկներ Ռուսաստան՝ տեղում հետևելու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների թեկնածուների խաղին: Շվեյցարացի մասնագետն արդեն Ռուսաստանում է: Այսօր Շալանդը ներկա է գտնվում «ԲԿՄԱ»-«Ուրալ» երիտասարդական թիմերի հանդիպմանը, իսկ երեկոյան կդիտի «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումը: Վաղը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կդիտի «Լոկոմոտիվ»-«Անժի» երիտասարդական թիմերի և «ԲԿՄԱ»-«Ուրալ» հանդիպումները: Կիրակի՝ ապրիլի 13-ին, Շալանդը կդիտի «Լոկոմոտիվ»-«Անժի», իսկ երկուշաբթի՝ «Վոլգա»-«Դինամո» հանդիպումները:

Նմանատիպ նյութեր