211652_close_icon
views-count1868 դիտում article-date 15:32 01-03-2014

Ազատության հրապարակում սկսվեց «Մարտի 1»-ին նվիրված հանրահավաքը

Ազատության հրապարակում սկսվել է Հայ Ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքը, որին ներկա է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանը: Այն վարում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը: Ա. Մանուկյանը թվարկեց Մարտի մեկի դեպքերի զոհերի անունները եւ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: «Այսօր մեզ հետ են բոլոր նշածս զոհերի ծնողները կամ ամուսինները»,- նշեց նա և հանրահավաքի առաջին ելույթի իրավունքը փոխանցեց Սամվել Հարությունյանի հորը` Էդիկ Հարությունյանին: Վերջինս նշեց, որ զոհվածի ծնող լինելուց բացի, ինքը նաեւ այս երկրի քաղաքացին է և շնորհակալություն հայտնեց հանրահավաքին միացած բոլոր կուսակցություններին եւ ազատամարտիկներին: «Այսօրվա իշխանություններն իրենց պահվածքով վիրավորում են թե՛ զոհերին և թե՛ ժողովրդին: Եթե միասին ենք, մեզ հաղթել չի լինի: Մե՛նք բոլորին կհաղթենք»,- ասաց Սամվել Հարությունյանը: Նրա ելույթից հետո Արամ Մանուկյանը ավելացրեց, որ երբ էլ լինի, ոնց էլ լինի, հասնելու են մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը:

Նմանատիպ նյութեր