211652_close_icon
views-count3136 դիտում article-date 01:02 02-03-2014

Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիա» - «Նյուրնբերգ» խաղի հերոս. տեսանյութ

Բունդեսլիգայի 23-րդ տուրի` «Բորուսիա» - «Նյուրնբերգ» (3:0) հանդիպումից հետո գերմանական Ruhrnachrichten հեղինակավոր պարբերականը ավանդույթի համաձայն գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները: Ըստ պարբերականի հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով վերոնշյալ խաղում դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ: Հայ կիսապաշտպանի ելույթը գնահատվել է 1,7 բալով: Բարձր գնահատականներ են ստացել նաև Ռոբերտ Լևանդովսկին` 2 բալ և Մաթս Հումելսը` 2,2 բալ: Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը:

Նմանատիպ նյութեր