211652_close_icon
views-count1650 դիտում article-date 13:57 02-03-2014

ՈՒկրաինայի Գերագույն Ռադան փակ նիստ է գումարել. մասնակցում է 306 պատգամավոր

ՈՒկրաինայի Գերագույն Ռադան այսօր սկսել է փակ նիստ: Ինչպես հաղորդւոմ է Интерфакс-Украина-ն, նիստին մասնակցում է 306 պատգամավոր: Նրանցից 296-ը կողմ է քվեարկել նիստը փակ անցկացնելու որոշմանը: Ինչպես «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Անդրեյ Կոժեմյակին ասել է լրագրողներին, նիստը բացելուց առաջ նրանք խորհրդակցել են Ավտանգության խորհուրդի անդամների, Զինված ուժերի և դիվանագետների հետ համաձայնեցնելու համար քննարկվող թեմաները: Նշենք, որ Գերագույն Ռադան կազմված է 450 պատգամավորներից:

Նմանատիպ նյութեր