211652_close_icon
views-count2836 դիտում article-date 16:52 15-03-2014

Ուկրաինայի Գերագույն ռադան դադարեցրել է Ղրիմի խորհրդարանի լիազորությունները

Ուկրաինայի Գերագույն ռադան վաղաժամ դադարեցրել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի լիազորությունները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Ուկրաինայի Գերագույն ռադան Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին որոշում կայացրել»,֊ ասվում է Ուկրաինայի խորհրդարանի հայտարարությունում։ Այդ որոշումը ընդունել է Ուկրաիայի նախագահի պարտավորությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովը։ Նշենք, որ ավելի վաղ նա Սևվաստոպոլի և Ղրիմի անկախության հռչակագրի դադարեցման մասին որոշում էր ընդունել։ Ղրիմի խորհրդարանը չի ընդունում ներկա Կիևի կառավարությանը և Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին հայտարարություն է արել։ Հանրաքվեն կանցկացվի մարտի 16֊ին։

Նմանատիպ նյութեր