211652_close_icon
views-count898 դիտում article-date 18:38 02-03-2014

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել դիվանագետի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ։ Նորանկախ Հայաստանի դիվանագիտությունը թեև կարճ, բայց արդեն բավականին հարուստ պատմություն ունի, որը լի է ազգային և պետական շահերի պաշտպանության օրինակելի դրսևորումներով։ Հայ դիվանագետները աչքի են ընկնում հայրենասիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նվիրումով։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է մեր ազգային շահերի գիտակցման վրա հիմնված և հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում գտնում միջազգային ասպարեզում' հնարավոր դարձնելով արդյունավետ և իրատեսական լուծումներ գտնել Հայաստանի առջև դրված խնդիրներին։ Համոզված եմ, որ ձեր ամենօրյա անձնվեր գործունեության արդյունքում մենք ի զորու ենք պաշտպանելու մեր երկրի և ժողովրդի շահերը, առավել բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ակնկալում եմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև հետագայում նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ դիվանագիտության ջանքերի կրկնապատկում: Վստահ եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն այսուհետ ևս նույն նպատակասլացությամբ շարունակելու է տարբեր երկների հետ համագործակցության ընդլայնմանը, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացմանն ուղղված ջանքերը։ Այս հիշարժան օրը մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ և եռանդ Հայրենիքին ծառայելու ձեր առաքելության մեջ՝ հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»:

Նմանատիպ նյութեր