1400 դիտում
11:03 04-03-2014
Յանուկովիչը խնդրել է Պուտինին զորքը մտցնել Ուկրաինա
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վիկտոր Յանուկովիչից նամակ է ստացել, որում նա Ուկրաինայի ժողովրդի պաշտպանության համար ռուսական զինուժից օգնությունն է խնդրում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ֊ի ԱԽ֊ում Ռուսաստանի դաշնության հանձնակատար Վիտալի Չուրկինը, փոխանցում է RIA Novosti֊ն։
«Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ հայտարարում եմ․ «ԿԻևի Մայդանում տեղի ունեցածի՝ իշխանության անօրինական զավթման հետևանքով Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է հայտնվել։ Երկրում քաոս և անօրինականություն է տիրում։ Մարդկանց կյանքը, հատկապես հարավարևելքում և Ղրիմում, վտանգված է։ Արևմտյան երկրների ազդեցության ներքո՝ բռնություններ և ահաբեկչական գործողություններ են իրականացվում։ Այդ պատճառով դիմում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օրինականության, կայունության, խաղաղության և Ուկրաինայի ժողովրդի պաշտպանության համար կիրառել Ռուսաստանի դաշնության զինված ուժերը»,֊ ասվում է Յանուկովիչի ուղերձում։
Նմանատիպ նյութեր
7710 դիտում
23:39 20-01-2018
Սերբիայում Պուտինին խնդրել են զորքեր մտցնել Կոսովո
1536 դիտում
22:51 17-04-2014
Ռուսաստանը ցանկություն չունի զորք մտցնել Ուկրաինա․ Լավրով
2389 դիտում
21:55 16-04-2014
Յանուկովիչը վերադառնում է Ուկրաինա․ ԶԼՄ֊ներ
Այս բաժնից
430 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1039 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
718 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել