211652_close_icon
views-count7716 դիտում article-date 23:39 20-01-2018

Սերբիայում Պուտինին խնդրել են զորքեր մտցնել Կոսովո

Սերբական «Սրպսկա լիգա» («Սերբական լիգա») շարժումը դիմել է Սերբիայի իշխանություններին, որպեսզի բանակցություններ սկսի Մոսվայի հետ՝ Կոսովոյում ռուսական խաղաղապահ ուժեր մտցնելու համար: Շարժման նախագահ Ալեքսանդր Ջուրջևի խոսքերով, ՄԱԿ-ի առաքելությունը և Կոսովոյում Եվրոպական EULEX առաքելության ուժերը «չեն կարողանում պաշտպանել սերբական ժողովրդին ալբանացի ահաբեկիչների գործողություններից»: Այդ առթիվ նա առաջարկել է բանակցություններ սկսել՝ Կոսովոյում Ռուսաստանից խաղաղապահ ուժեր տեղակայելու համար, որպեսզի «կանխեն սերբերի սարասափելի սպանություններն ու գույքի ոչնչացումը»: «Սերբական Լիգան» կոչ է անում իշխանություններին դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով, որ վերջինիս միանա իրավիճակի լուծման գործընթացին և Սիրիայում ճգնաժամի լուծման տարբերակով ստորագրի համաձայնագիր Սերբիայի և Ռուսաստանի միջև», նշել է Ջուրջևը: Նշենք, որ հունվարի 16-ին Կոսովոյում գնդակահարել էին սերբական «Ազատություն, ժողովրդավարություն, ճշմարտություն» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Օլիվեր Իվանովիչին: Դրանից հետո Սերբիան ու Կոսովոն սառեցրել են Եվրոպական Միությունում բանակցությունների վերսկսումը, որը դադարեցվել էր 2017-ի մարտին:

Նմանատիպ նյութեր