211652_close_icon
views-count10493 դիտում article-date 11:45 04-03-2014

Յանուկովիչը մահացել է Դոնի Ռոստովի հիվանդանոցում․ ԶԼՄ֊ներ

«Եվրամայդան»֊ի ակտիվիստ Միխայիլ Լեբեդը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վիկտոր Յանուկովիչը սրտի կաթվածից մահացել է։ «Յանուկովիչը մահացել է։ Ինձ հենց նոր այդ մասին հայտնեց Դոնի Ռոստովի Սրտաբանական կենտրոնի իմ ընկերը։ Նրան հիվանդանոց են բերել մարտի 3֊ի գիշերը՝ ժամը 11֊ին, իսկ 1ժամ անց նա մահացել է»,֊ գրված է Միխայիլ Լեբեդի ֆեյսբուքյան էջում։ Ըստ "Эхо Москвы"֊ի տվյալների, ուկրաինական "Левый берег" կայքի խմբագրությունը կապ է հաստատել Լեբեդի հետ, ով հաստատել է Յանուկովիչի մահվան լուրի իսկությունը։ Մեկ այլ՝ "Южный Федеральный" կայքի լրագրողների տվյալներով՝ Դոնի Ռոստովի Սրտաբանական կենտրոնի կլինիկական հիվանդանոցի ղեկավարությունը հերքել է այդ լուրը։

Նմանատիպ նյութեր