211652_close_icon
views-count2538 դիտում article-date 14:00 04-03-2014

Ադրբեջանը կարող է հենց այսօր Հայաստանին վերադարձնել գերի ընկած 77-ամյա Մամիկոն Խոջայանին

ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանը կվերադարձվի Հայաստանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և ռազմագերիների հարցերով պետական կոմիտեի քարտուղար Շահին Սայիլովին: Սայիլովի խոսքով՝ Մ. Խոջայանը կարող է հենց այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով հանձնվել Հայաստանին: Հիշեցնենք, որ Խոջայանը այս տարվա հունվարի 28-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել ադրբեջանական տարածքում: Նա հոգեկան խնդիրներ ունի և վերջին 3 տարիներին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ադրբեջանական կողմը հասցրել էր Խոջայանին որպես «զինված դիվերսանտ» որակել:

Նմանատիպ նյութեր