211652_close_icon
views-count2740 դիտում article-date 22:23 04-03-2014

Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Ռուսաստանը ստպված է պատասխանել Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների կիրառմանը, կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը: Համապատասխան հայտարարությւոնն արել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը: «Մենք բազմիցս, փաստերով և իրավական հիմքերով, բացատրել ենք ամերիկացիներին, թե ինչու նրանց միակողմանի պատժամիջոցերը չեն համապատասխանում քաղաքակիրթ միջազգային հարաբերություններին: Հարկ եղած արդյունքը չկա: Նշանակում է, որ պետք է պատասխանել: Ինչպես միշտ նման իրավիճակներում, Վաշինգտոնի անմտածված գործողությունների արդյունքը մեր ընտրությունը չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր