211652_close_icon
views-count2623 դիտում article-date 23:30 12-09-2020

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի հավանական պատժամիջոցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը անպատասխան չի թողնի արևմտյան երկրների նոր հնարավոր պատժամիջոցները՝ կապված ռուսաստանցի բլոգեր և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ընթացող զարգացումների հետ: «Ոչ-ոք դեռ չի չեղարկել միջազգային հարցերում փոխադարձության սկզբունքը: Տեսնենք, թե ինչ նոր պատժամիջոցներ կլինեն: Մենք, իհարկե, կարձագանքենք: Մոսկվան դա անպատասխան չի թողնի», նշել է նախարարը «Ռոսսիա-1» հեռուստալիքին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ օրերս Գերմանիայի իշխանությունները հայտարարեցին, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» թույնից, ինչի առթիվ Գերմանիան և Արևմտյան մյուս երկրները Ռուսաստանին կոչ են արել պատասխանել առաջացած հարցերին և նշել էին նաև, որ Մոսկվայի հանդեպ հնարավոր պատժամիջոցների հարցը կքննարկեն: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ի պատասխան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ տեղի ունեցածի հետաքննության հարցում: Կրեմլի ներկայացուցիչը ընդգծել էր, որ Նավալնիին մինչև Բեռլին տեղափոխելը նրա օրգանիզմում թունավորող նյութեր չէին հայտնաբերվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր