4897 դիտում
00:05 05-03-2014
Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 55 տարեկան. ինչո՞ւ են նրա ծննդյան օրը ԵԿՄ-ականները նշում թարխունով, ձվով եւ գինիով
Այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ականների հետ Սպարապետի ծնունդը նշում է ավանդաբար: Ավելին` ԵԿՄ օրացույցով այն տոնական օր է համարվում:
[b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի խորհրդատու Վարդան Վարդանյանն ասաց, որ ԵԿՄ վարչության շենքում կա Սպարապետի կիսանդրին, որի առաջ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը վաղ առավոտյան ծաղիկներ է դնում:
Իսկ այդ պահին ամբողջ հանրապետության ԵԿՄ տարածքային տարբեր բաժանմունքներում ծաղիկներ, ծաղկեպսակներ են դրվում Սպարապետի արձանի, կիսանդրու առջև, այնուհետեւ շարժվում են Արարատ` Վազգեն Սարգսյանի հայրական օջախ՝ տեղում շնորհավորելու Սպարապետի ծննդյան օրը: Այցելում են նաեւ տան հարեւանությամբ գտնվող Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, որտեղից էլ՝ Եռաբլուր, որտեղ մեծ տոնական միջոցառում է անցկացվում: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հրամանով Մարտի 5-ը հայտարարված է նաեւ պատանի ԵԿՄ-ականների երդմնակալության օր: Երդմնակալությունից հետո ԵԿՄ վարչության շենքում անցկացվում է տոնական միջոցառում:
«Շատ համեստ` խաշած ձվով, թարխունով գարնանային տոնակատարություն է կազմակերպվում: Վազգենի ծնունդն էլ ենք վազգենավար« նշում»,-ասաց Վարդան Վարդանյանը:
Ի դեպ, Մարտի մեկին եւս նման միջոցառում է կազմակերպվում Աշտարակի ձորում, որը Վազգեն Սարգսյանի հիմք դրած ավանդույթի շարունակությունն է: Վազգեն Սարգսյանը ամեն տարի նման կերպ է գարնան գալուստը կազմակերպել: Ինչո՞ւ հենց թարխունով եւ ձվով, ասաց, թե թարխունը` կանչը գարնան խորհրդանիշն է, իսկ ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը:
Նմանատիպ նյութեր
4035 դիտում
22:36 05-03-2014
Վազգեն Սարգսյանի ծնունդը գեներալներն ու ԵԿՄ-ականները նշեցին ձվով եւ թարխունով
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին