211652_close_icon
views-count4038 դիտում article-date 22:36 05-03-2014

Վազգեն Սարգսյանի ծնունդը գեներալներն ու ԵԿՄ-ականները նշեցին ձվով եւ թարխունով

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակը մի շարք միջոցառումներից զատ ԵԿՄ-ակնները գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ նշեցին նաեւ ճաշկերույթով: Ավանդույթի համաձայն, մի շարք հյուրասիրություններից զատ սեղանին պարտադիր պետք է լինի թարխուն եւ ձու: Եռաբլուրից հետո ԵԿՄ-ակնները այցելեցին ԵԿՄ վարչության շենք, որտեղ էլ այդ կերպ նշեցին սպարապետի ծնունդը: ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մավել Գրիգորյանին ուղեկցում էր , ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ԵԿՄ վարչության անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: Ինչպես նաեւ պատանի երկրապահները, ովքեր բոլորով հավաքվել էին մի սեղանի շուրջ: Հարկ է նկատել, որ ճաշկերույթը անցկացվեց ոտնկայս: Գեներալ Մանվել Գրիգորյանը շնորհավորելով Սպարապետի ծնունդը նաեւ բաժակ բարձրացրեց բոլոր մայրերի համար: Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Մայրիկին առողջություն ցանկանալով նա խմեց նաեւ բոլոր մայրերի կենացը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարտի մեկին եւս նման միջոցառում է կազմակերպվում Աշտարակի ձորում, որը Վազգեն Սարգսյանի հիմք դրած ավանդույթի շարունակությունն է: Վազգեն Սարգսյանը ամեն տարի նման կերպ է գարնան գալուստը կազմակերպել: Ինչո՞ւ հենց թարխունով եւ ձվով, ասաց, թե թարխունը` կանչը գարնան խորհրդանիշն է, իսկ ձուն խորհրդանշում է նոր կյանքի սկզբնավորումը: Այսինքն` նրա ծնունդն էլ են Վազգենավարի նշում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր