3441 դիտում
08:50 05-03-2014
Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 6 հայ կա․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորում է ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած աշխարհի միլիարդատերերի այս տարվա ցուցակը։ 1645 միլիարդատերերից բաղկացած ցուցակում 6 հայ կա։
Ամենահարուստը Քրք Քրքորյանն է, ով իր 4,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 328-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 1,2 միլիարդով։ 345-րդը «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 4,3 մլրդ դոլարով, ինչը կես միլիարդով ավելի է անցած տարվա ցուցանիշից։ «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիել Խաչատուրովը 2,6 միլիարդով զբաղեցնում է 663-րդ տեղը։ Նրա կարողությունն աճել է 200 մլն դոլարով։ Մյոս հայը Էդուարդո Էռնեկյանն է՝ 1,9 մլրդ դոլարով։ Նրա կարողությունը վերջին 1 տարվա ընթացքում աճել է 100 միլիոն դոլարով։ «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները 1465-րդ հորիզոնականում են՝ յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլար կարողությամբ։
Սարկիսովների կարողությունը վերջին տարում նվազել է 350-ական միլիոն դոլարով։ Նկատենք, որ 6 հայ միլիարդատերերից չորսը գործունեություն են ծավալում Ռուսաստանում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2489 դիտում
21:03 29-04-2014
Ամենաերիտասարդ միլիարդատերերի թոփ 10-նյակն` ըստ Forbes-ի
5634 դիտում
13:36 10-01-2017
Forbes. Թրամփի ընտրվելուց հետո ռուս միլիարդատերերի կարողությունն ավելացել է 29 մլրդ դոլարով
2964 դիտում
17:35 28-05-2021
Forbes-ը հրապարակել Է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգների վարկանիշը
Այս բաժնից
592 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ