1668 դիտում
09:01 05-03-2014
Տաքսի մեքենաների՝ 1 կիլոմետրը 100 դրամ ծառայության գինը, ի սկզբանե չի համապատասխանում իրականությանը․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն»֊ը գրում է․ «Տաքսի մեքենաների՝ 1 կիլոմետրը 100 դրամ ծառայության գինը, ի սկզբանե չի համապատասխանում իրականությանը», երեկ «Բլից ինֆո» ակումբում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը։ Նրա ներկայացմամբ՝ տաքսի ծառայությունների սահմանած մինիմալ կիլոմետրի արժեքը շատ քիչ մեքենաների մոտ է ճշգրիտ հայտարարագրվում. այսինքն՝ նշված չէ, թե մինիմալ կիլոմետրն իրականում որքան է։
«Ասենք, գրում են՝ մինիմալը 600 դրամ, բայց մեկի մոտ մինիմալ կիլոմետրը 2.5 կիլոմետրն է, մյուսի մոտ 4 կիլոմետրը, և երբ սպառողը հաշվիչի վրա տեսնում է օրինակ՝ 4 կիլոմետրից հետո դառնում է 800 դրամ, ու վարորդին ասում՝ խաբեցիր, նա էլ ասում է՝ չեմ խաբել, սա իմ գինն է, սա նշանակում է, որ տաքսիների 90%-ի մոտ բացակայում են մինիմալի ճշգրիտ կիլոմետրն ու արժեքը»,– նշեց Պիպոյանը։
Ըստ բանախոսի՝ անհրաժեշտ է օրենքով սահմանել, թե մինիմալ չափը իրականում որքան կիլոմետր պետք է լինի, որպեսզի վարորդներն էլ, տնտեսվարողներն էլ մոլորեցնելու և մանևրելու հնարավորություն չունենան։
Պիպոյանի խոսքերով՝ տնտեսվարողներն իրենք են մեքենաների հաշվիչներն այդպես ծրագրավորում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»